Թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած դրական փոփոխությունները, որոնք օրեր առաջ 100 փաստով ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկավ ապացուցելու, որ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի կատարվածն իրապես աննախադեպ էր բովանդակության եւ ձեւի առումով:
Նոր Հայաստանում, նոր իշխանության որդեգրած քաղաքականությունն ու այդ քաղաքականության
արդյունքում կադրային նշանակումների մասին առիթներ ունեցել ենք խոսել:
Ակնհայտ էր, որ հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունների առաջ ծառացած թիվ մեկ հրատապ խնդիրներից մեկն էլ, հասարակություն-իրավապահ համակարգ խաթարված հարաբերությունները վերականգնելն ու դրանց նոր որակ հաղորդելն էր: Մեկ տարի անց կարող ենք արձանագրել, որ իշխանություններին հաջողվեց իրավապահ համակարգ- հասարակություն անհաղթահարելի ճեղքը վերացնել: Գաղտնիք չէ, որ նախկին իշխանությունների օրոք ոստիկանությունը վերածվել էր պատժիչ գործողություններ կատարողի եւ ընդդիմադիրների միտինգները ցրողների: Նոր Հայաստանում իշխանությունների համար գերխնդիր էր վերականգնել վստահությունն առհասարակ պետական ինստիտուտների նկատմամբ:
Հայտնի է, որ ոստիկանությունն այն ուժային պետական օղակն է, որի հետ շարքային քաղաքացին սովորոբար ամենից հաճախ է շփում ունենում, և շատ դեպքերում հենց այս օղակի աշխատանքի որակից է կախված լինում այն, թե քաղաքացիների մոտ ինչ կարծիք կձևավորվի սեփական
պետության մասին: Երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում մտադիր է նշանակել Վալերիյ Օսիպյանին, անմիջապես պարզ դարձավ, որ իշխանությունները մտադիր են արմատապես վերանայել համակարգի աշխատանքի հիմքում ընկած տրամաբանությունն, այն համապատասխանեցնել նոր Հայաստանի չափանիշներին:
Այսօր լրանում է Վալերիյ Օսիպյանի՝ ոստիկանության պետի պաշտոնումնշանա կվելու մեկ տարին:
Վալերիյ Օսիպյանըհամակարգի մարդ է: Նա բոլորից քաջ գիտի համակարգի խնդիրներն ու բացերը, որոնց մասին նշանակումից անմիջապես հետո խոսեց ոստիկանապետն ու հայտարարեց՝ նոր գիծ քաշելու մասին:
Անցած մեկ տարվա ընթացքում իրավապահ այս համակարգում տեղի ունեցած եւ շարունակվող բարեփոխումները իրապես վկայում են, որ համակարգը որդեգրել է նոր աշխատելաոճ, որտեղ իսպառ մերժվում են կոռուպցիան եւ թողտվությունը, յուրայիններն ու օրենքից իրենց վեր դասողները:
Միաժամանակ պետք է ընդգծել, որ Վալերիյ Օսիպյանին դժվար էր միանգամից համակարգը ոտքի հանել, մարքել բոլոր այն կեղտոտ բծերը, որոնք նախկինների ձեռամբ եւ ապաշնորհ գործունեությամբ արմատներ էին գցել: Սակայն կարճ ժամանակվա ընթացքում տիտանական այն աշխատանքը, որը կատարվեց փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը իր ընտրության մեջ չի սխալվել: Ոստիկանության համակարգում բարեփոխումները շարունակվում են, անշուշտ անելիքներ դեռ կան, սակայն Վալերիյ Օսիպյանին այս կարճ ժամանակահատվածում հաջողվեց ամենակարևորը՝ վերականգնել վստահությունը ոստիկանության նկատմամբ:
Հ.Գ. Իր նշանակման օրը Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր, որ իրենք կարող են լինել ամենալավը:
Irakanum.am