00:00:00

«Արսենալ»-ը Բաքվում Հենրիխ Մխիթարյանի անվտանգության երաշխիքներ է պահանջում ՈՒԵՖԱ-ից

23:38, 10 մայիս 2019 Սպորտ

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգության համար երաշխիքներ է պահանջում ՈՒԵՖԱ-ից, որպեսզի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարողանա մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու և մասնակցել ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Այս մասին հայտնում է news.sky.com-ը: Հյուսիսային Լոնդոնի ակումբը հայտնում է, որ իրենք մտահոգված են այն հարցով, որ հայ կիսապաշտպանը չի կարողանա մասնակցել «Չելս»-ի հետ հանդիպմանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության պատճառով: «Մեր ֆուտբոլիստների անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունի: Մենք ՈՒԵՖԱ-ից երաշխիքներ ենք պահանջում, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը կապահովվի, եթե նա Եվրոպայի լիգային մասնակցելու նպատակով մեկնի Բաքու»,- ասված է ակումբի տարածած հայտարարությունում: Հայաստանի հավաքականի ավագը նախկինում նույն խնդրի պատճառով բաց էր թողել Եվրոպայի լիգայի շրջանակներում ադրբեջանական թիմերից մեկի հետ հանդիպումը: Այն ժամանակ Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ չէր ներկայացրել: Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր