Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց զինծառայող Մանուչար Մ.-ին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող Բաբկեն Գաբոյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:
Նախաքննական մարմինը նույն արարքի համար մեղադրանք էր առաջադրել ոչ միայն Բաբկեն Գաբոյանին, այլև Արման Ստեփանյանին:
Ըստ մեղադրանքի՝ կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը
սերժանտ Արման Ստեփանյանի հետ «քուն» հրամանից հետո զինծառայության պարտականությունների կատարման հետ կապ չունեցող առիթով՝ իրենց քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար շարքային Մանուչար Մ.-ի նկատմամբ բռնություն են գործադրել՝ ձեռքերով կոկորդից բռնել, պատին են հենել, սեղմել են կոկորդը: Երբ Մանուչարը պառկած է եղել անկողնում, ոտքերով նրան հարվածներ են հասցրել:
Սերժանտի ու կրտսեր սերժանտի նվաստացնող գործողությունները, պարբերաբար գործադրած ծեծն ու ծաղրուծանակը ծանր հետևանք են ունեցել՝ ըստ մեղադրանքի:
Շարքային Մանուչարի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթեմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակի անելանելիության զգացողությամբ:
2013 թվականի հուլիսի 31-ին, ժամը 13-ի սահմաններում Մանուչար Մ.-ն ինքնաձիգով իր ենթակզակային շրջանում կրակոց է արձակել և ինքնասպան է եղել:
Ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանն ու Արման Ստեփանյանը մեղադրվում էին զինվորին ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով:
Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել, չեն ընդունել, որ նվաստացնող գործողություններ են կատարել որևէ մեկի, այդ թվում՝ Մանուչար Մ.-ի նկատմամբ, երբևէ ծաղրուծանակի են ենթարկել նրան կամ նրա նկատմամբ երբևէ բռնություն են գործադրել:
Տուժողի իրավահաջորդի՝ Մանուչար Մ.-ի եղբոր և նրա ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Մանուչարը ինքնասպան չի եղել, նրան սպանել են, նախաքննական մարմինը կոծկել է սպանությունը և գործը ներկայացրել է որպես ինքնասպանություն: Հետևաբար՝ ինքնասպանության հասցնելու համար չէ, որ որևէ մեկը պետք է պատասխանատվություն կրի, այլ պետք է բացահայտվեն Մանուչարի սպանությունը կատարողները: Տուժողի իրավահաջորդը հենց այս պահանջով էլ վերաքննիչ բողոք էր բերել:
Այս գործի դատաքննությունն առաջին ատյանի դատարանում տևել է շուրջ 3 տարի, տեղի է ունեցել 40-ից ավելի դատական նիստ: Գործի քննությունը տևական եղավ նաև վերաքննիչ դատարանում:
Ըստ պաշտպանական կողմի՝ գործի նախաքննությունն ընթացել է բազմաթիվ բացթողումներով ու մակերեսորեն: Փաստերը գնահատվել են սուբյեկտիվ ընկալմամբ: Առաջնորդվել են՝ «եթե առկա է մահվան ելք, ուրեմն կան մեղավորներ» սկզբունքով: Նախաքննությունը տարվել է մեղադրական թեքումով…
Այս գործով հատկապես մեծ կարևորություն ունեն դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացությունները:
Առաջին համալիր փորձաքննությունը նշանակվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ դեպքից վեց ամիս անց: Եզրակացության մեջ նշվել է, որ Մանուչարը հոգեպես առողջ է եղել: Դեպքից 40 օր առաջ նրան սկսել են սիստեմատիկաբար ծաղրի ու ծեծի ենթարկել Գաբոյանն ու Ստեփանյանը, Մանուչարն ընկել է դեպրեսիվ վիճակի մեջ, նրա մոտ առաջացել է անելանելիության զգացում, նա սթերս է ապրել: Ըստ եզրակացության՝ տուժող Մանուչարի ծանր հոգեվիճակն ու կատարած քայլը պայմանավորված են եղել Գաբոյանի ու Ստեփանյանի անօրինական գործողություններով:
Դատական քննության ընթացքում պաշտպանական կողմը՝ ի դեմս փաստաբաններ Ն. Նորիկյանի ու Հ. Անանյանի, միջնորդել է կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:
Դատարանը նշանակել է լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննություն:
Այս անգամ տրված եզրակացությամբ, ի տարբերություն առաջին եզրակացության՝ տուժող Մանուչարի հոգեվիճակի ու ամբաստանյալ Արման Ստեփանյանի գործողությունների կապը համարվել է… անուղղակի:
Մեղադրող դատախազ Ա. Ամիրյանն ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներին մեղսագրված արարքը հաստատված է գնահատել գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ:
Ամբաստանյալներին մեղսագրված հոդվածի մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով, նախատեսված է 7-ից 12 տարի ազատազրկում:
Դատախազը միջնորդել էր Բաբկեն Գաբոյանին դատապարտել 8 տարի, իսկ Արման Ստեփանյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման:
Շարունակությունը՝ 1in.am-ում: