00:00:00

Վիճաբանություն Գայի պողոտայում

18:25, 21 մարտ 2018 Իրավական

Մարտի 20-ին, ժամը 8.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Միքայել Հ.-ն և հայտնել, որ Գայի պողոտայի սուպերմարկետի մոտի կանգառում իր ծանոթ Հովիկը դանակով հարվածել է: Մեկնած օպերատիվ խմբին Միքայել Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 7.00-ին նշված հասցեում, վիճաբանության ժամանակ, Հովիկը սուր գործիքով հարվածել է իր պարանոցի շրջանին` պատճառելով վնասվածք: Ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հովիկը 1970 թ. ծնված Հովհաննես Հ.-ն է, որը ժամը 12.30-ին իրենց շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն, որ Միքայել Հ.-ին հարվածել է կոտրված ապակու կտորով: Նույն օրը, ժամը 16.00-ին, Հովհաննես Հ.-ն հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Միքայել Հ.-ն բռունցքներով հարվածներ է հասցրել իր դեմքին և մարմնին` պատճառելով վնասվածքներ: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31