00:00:00

Նիկոլին գցեք զիբիլի վեդրոն, եթե չեք կարում՝ քար-մար շպրտեք վրեն

18:14, 21 մարտ 2018 Իրավական

«Սասնա ծռերի» խմբի 11 անդամների գործով այսօր դատարանում հետազոտվեց ծռերի մուտքային եւ ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները: Այդ գաղտնալսումներում շոշափվում էր նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ Զուրաբյանի  անունները: Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանի հրապարակած վերծանումնեից պարզ դարձավ, որ գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, զանգահարել է տարբեր անձանց, տեղեկացրել որ ՊՊԾ գունդը գրավել են եւ որ հերթն այժմ ժողովրդինն է,  հեղափոխությունը սկսված է։

«Ապարանցի Պավլիկի՝ նախկին դաշնակցական տղան է, սաղին հանեք, հեղափոխությունը սկսված է, ձեր՝ ժողովրդի օգնության կարիքը ունենք, մենք արդեն անում ենք... սաղին հանեք, հիմա մենք հրեշտակների գումարտակը  գրավել ենք։ Ժողովրդին մոբիլիզացյաի կարիքը ունենք, հանեք ոտի...Օսիպյանն էլ մեր ձեռքում ա, արխային ինչքան ծանոթ ունեք տեղեկացրեք, թող դուրս գան փողոց հեղափոխությունը սկսված է»,- մասնավորապես ասել է Մանուկյանը հեռախոսզրույցի ժամանակ։

Ապա հրապարկվեց Վարուժան Ավետիսյանի եւ մի կնոջ հեռախոսազորցի գաղտնալսումը, որտեղ Վարուժան Ավետիսյանն այդ կնոջը տեղեկացնում էր որ ինֆորմացիա հասցնի ժողովրդին այն մասին որ ծռերը կոչ են անում մնալ եւ պայքարել: «Թող ժողովուրդը մոտենա դեպի մեզ, ոչ թե լսեն Զուրաբյանին ու Նիկոլին թող դրան քցեն զիբիլի վեդրոն»,- ասում է Ավետիսյանը Նարինե անունով մի կնոջ: Ապա Պավել Մանուկյանը զանգահարում է ոմն Սեւակին եւ կրկին կրկնում որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չլսի, ապա հավելում. «Ապեր ինչ կա ըտեղ, ապեր մեր տղերքին ասա, որ Նիկոլին չլսեն, թող իրան շպտրեն զիբիլի վերդրոն...եթե չեք կարում քար մար շպրտեք վրեն : Տղերքին ասա Նիկոլին չլսեն»,- ասել է Պավել Մանուկյանը եւ հայհոյել: «Հիմա էլ ենք դա ասում»,- հրապարկման ժամանակ տեղից բղավեց Պավել Մանուկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր