00:00:00

Ուսուցիչներն ի պաշտոնե քարոզչություն իրականացնելու իրավունք չունեն

15:22, 21 մարտ 2018

Ազգային ժողովն  այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց«ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ դրա՝ ուսուցիչներն ի պաշտոնե քարոզչություն իրականացնելու իրավունք չունեն: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, նախագիծը սահմանադրական է, և ուստի պետք է ընդունվի պատգամավորների ձայների 3/5-րդով: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան նշեց, որ ՀՀ ԸՕ –ի հետ կապված «Ծառուկյան» խմբակցություն իր նախաձեռնություն ու առաջարկությունն ուներ, որ չընդունվեցին: «Այս նախագծի հետ կապված՝ դրական միտում է նկատվում, բայց խնդիրը չի լուծվում, ունենք առաջարկություններ, ընդգրկվելու դեպքում կողմ կքվեարկենք, իսկ այս տեսքով՝ ձեռնպահ»,-ասաց նա: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ նախագծում կարևոր փոփոխություն է կատարված, և ի պաշտոնե ուսուցիչների, բուժաշխատողների համար քարոզչություն իրակացնելու սահմանափակում է նախատեսված:  Ըստ այդմ էլ նա հայտարարեց, թե «Ելքը» կողմ է քվեարկելու: Նախագիծն ընդունվեց 74 կողմ, 23 ձեռնպահ ձայներով:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31