07:29:46

Սերժ Սարգսյանն Իրանի նախագահին եւ ժողովրդին շնորհավորել է Նովրուզի առիթով

15:10, 21 մարտ 2018

Նախագահ Սերժ Սարգսյանը Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, մաղթել նրան քաջառողջություն եւ արգասաբեր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրանական օրացույցով 1397 թվականն Իրանի համար լինելու է առաջընթացի ու հաջողությունների տարի, իսկ հայ-իրանական հարաբերությունների համար՝ հեռանկարային ու գործնական ծրագրերով հագեցած ժամանակաշրջան:

Նախագահը նշել է, որ դարերի խորքում ձեւավորված հայ-իրանական բարեկամությունը պարտավորեցնում է ըստ արժանվույն գնահատել անցյալի ձեռքբերումներն ու հավատարիմ մնալ քաղաքակրթությունների օրրան հանդիսացող Հայաստանի եւ Իրանի միջեւ գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունների ոգուն:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31