00:00:00

ՀՅԴ-ի ուշագրավ դիրքորոշումը. ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը

15:05, 21 մարտ 2018

ՀՀ ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի՝ «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 14, դեմ 56, 7 ձեռնպահ պատգամավոր։ «Ծառուկյան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ՀՅԴ-ն ձեռնպահ քվերակեց։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակեց պնդել, որ դատախազությունում չկան նյութեր, որոնք կապացուցեն Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե ցուցարարները ավտոմեքենայի հետևից զինվորների վար են կրակել ու թաքնվել. «Պետք է Քոչարյանին կանչել հարցաքննության, որ պարզաբանի՝ ինչի վրա է հիմնվել նման հայտարարություն անելուց», - ասաց Փաշինյանը: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը՝ ելնելով նախագծի դրույթների մեկնաբանությունից, որոնց համաձայն ԱԺ կողմից պետք է վերհսկվի իրավապահ մարմիններին որոշակի ժամկետներում որոշակի դատավարական գործողություններ կատարել։ «Մենք այստեղ խորհրդարանկան վերահսկողություն հասկացությունը չպետք է տարածական մեկնաբանության մեջ դիտարկենք, այնպես, որ այն իշխանությունների տարանջատման սկզբունքի ձևով լինի։ Մենք տեսնում ենք Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ, դրա համար «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը»,- նշեց Պետրոսյանը։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ նկատեց, որ քրգործի նյութերին ծանոթանալու իրավունք ոչ ոք չունի։ «Վերջակետ փորձեմ դնել Ռոբերտ Քոչարյանի հարցաքննման հետ կապված երկխոսություններին։ Բոլոր ձայնագրությունները, որի մասին Ռոբերտ Քորչարյանը որպես երկրի նախագահ խոսել է քրեական գործում կան։ Քրգործի նյութերին ծանոթանալու իրավունք՝ անկախ մարտահրավերներից ոչ դուք, պարոն Փաշինյան, ոչ ես, ոչ էլ այստեղ նստածներից մեկը չունի։ Դրանք քրեական գործի մաս են և քննություն դրանցով իրականացվում է»,- ասաց Կոստանյանը։ Փաշինյանը շարունակեց պնդել, որ ինքը կարող է պաշտոնապես հայտարարել, որ նման տեսագրություն գոյություն չունի, ինչին Կոստանյանը արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ պարոն Փաշինյանը կարող է պաշտոնապես պնդել քրեական գորխի նյութերում ինչ կա, ինչ չկա, ով ինչ ցուցմունք է տվել կամ ինչ ձայնագրություն կա։ Հետևապես ես դա գտնում են անպատասխանատու հայտարարություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր