Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 63 TT 300 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Բ.) եւ «Mercedes J» մակնիշի 88 PP 118 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Հ.) ավտոմեքենաները:
Շտապօգնության աշխատակիցները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: