00:00:00

Զենքի գործադրմամբ խուլիգանություն` Արաբկիրում. պարզվում են հանգամանքները

22:59, 20 մարտ 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝մարտի 19-ին Երևանում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 19-ին` ժամը 15:10-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բանուկ հատվածում, խախտելով հասարակական կարգը, անտեսելով նշված վայրում գտնվող քաղաքացիների առկայությունը, ողորկափող հրազենով մեկ անգամ կրակել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 1961թ. ծնված Հ.Վարդանյանի ուղղությամբ՝ պատճառելով աջ ազդրի հատվածի փափուկ հյուսվածքների բազմաթիվ կոտորակային վնասվածքներ: Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  4-րդ մասով: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր և որսորդական հրացանի փամփուշտի կոնտեյներ: Հ.Վարդանյանը ճանաչվել է տուժող, առգրավվել են  դեպքի վայրի հարակից տարածքի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և զննվել, հարցաքննվել մի շարք անձինք: Դեպքի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր