00:00:00

Գոնսալեսին՝ Զապի դիմա՞ց. ինչպես կհանգուցալուծվի թնջուկը

17:17, 27 ապրիլ 2019 Քրեական աշխարհ

1in.am-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցած միջոցառումից հետո խոսել էր ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման և ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելու թեմային։ Նա ասել է, որ իրավիճակի հետ պետք է հաշվի նստել և բերել էր օրինակ, օր այսօր առկա է նաև մեկ իրավիճակ, երբ այլ պետությունում ՀՀ քաղաքացի է մեղադրվում հանցագործության համար, բայց մեր օրենսդրությունը թույլ չի տալիս նրան արտահանձնել։ «Մենք գիտենք, որ այսօր բացահայտ հանցագործ մարդ կա Հայաստանում, որը օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է և ակնկալվում է, որ մենք պետք է հանձնենք։ Բայց այդ մարդուն մենք չենք կարողանում հանձնել միայն այն պատճառով, որ նա ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Նա ակնհայտ հանցագործ է, բոլորն էլ գիտեն, որ նա հանցագործ է, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նա հանցագործ է, բայց մենք չենք կարողանում այդ հարցը լուծել։ Հիմա ինչ՝ Չեխիան մեզ մեղադրի, որ մենք իր անվտանգությանը սպառնալի՞ք ենք ստեղծում»,- ասել է Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր