00:00:00

«Լոնդոնյան ցուցակի» առաջին գործարարը վերադարձել է Ռուսաստան

16:00, 24 փետրվար 2018 Աշխարհ

Ռոստովյան գործարար Անդրեյ Կակովկինը, որն ավելի վաղ հայտնվել էր Ռուսաստան վերադառնալ ցանկացող ձեռնարկատերերի «լոնդոնյան ցուցակում», Մեծ Բրիտանիայից վերադարձել է հայրենիք։ Այս մասին հաղորդել է բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը իր ֆեյսբուքյան էջում։ Տիտովի փոխանցմամբ՝ «Կակովկինը մեղադրվում է 10 միլիոն ռուբլի փոխառված միջոցներ յուրացնելու մեջ, որը ըստ հետաքննության տվյալների, չէր պատրաստվում վերադարձնել»։

Տիտովը պարզաբանել է, որ հենց հայցվորի իրավապահ մարմիններին դիմելու օրը Կակովկինի դրամական միջոցների վրա կալանք էր դրել, այդ պատճառով նա չի կարողացել կամավոր դրանք վերադարձնել։ Ռուսաստան ժամանելուց հետո նրան ձերբակալել են եւ ուղարկել են քննչական մեկուսարան։ Ավելի ուշ փաստաբանի եւ Տիտովի միջոցով Կակովկինին ազատ են արձակել մինչեւ դատական նիստը։ Փետրվարի սկզբին Տիտովը անվանել է 16 ձեռնարկատերերի անուններ, որոնք Ռուսաստանի իրավապահ մարմիններից թաքնվում  են Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում, սակայն ցանկանում են վերադառնալ հայրենիք։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ցուցակը Կրեմլում է, բայց կվերամշակվի համապատասխան ուժային կառույցների հետ խորհրդակցության արդյունքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր