00:00:00

Շիրակում Opel-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլորվել ձորը. վարորդի դին հայտնաբերել են մեքենայից դուրս

17:00, 25 ապրիլ 2019 Պատահարներ

Շիրակի մարզում, այսօր՝ ապրիլի 25-ն, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Արտաշես Հակոբյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 OT 291 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 14-րդ կմ-ի Ջաջուռի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Փրկարարները դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, որից հետո դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազաբալոնը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր