00:00:00

Արմավիրի նախկին մարզպետը՝ Արմեն Մուրադյանի խորհրդական

16:52, 25 ապրիլ 2019

Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Սիրելի՛ բարեկամներ, ընկերներ և հարազատ մարդիկ… Ստանալով Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդականի պատվաբեր և պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու առաջարկը՝ խորին երախտագիտությունս եմ հայտնում ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանին՝ բարձր վստահության համար: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել պարոն Մուրադյանին այս պաշտոնին նշանակման համար: Երևի թե գիտեք, որ իմ մասնագիտական առաջին քայլերը եղել են ԵՊԲՀ-ում: Մշտապես փորձել եմ կատարել ոչ միայն բժշկի, այլև մարդու առջև դրված պարտավորությունները: Միանալով ԵՊԲՀ-ի կայացած, արհեստավարժ և հզոր թիմին՝ կլինեմ նրա անբաժան մասնիկը և կաշխատեմ ի շահ մեր բոլորիս սիրված մայր օջախի: Հարգանքով՝ Գագիկ Միրիջանյան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր