00:00:00

Թե ինչպես «խրոխտ» գեներալը դարձավ սովորական դասալիք

16:15, 25 ապրիլ 2019

1in.am-ը գրում է․ Այս պահին ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի հետ կապված խնդիրներ չկան՝ լրագրողների հետ զրույցում երեկ ասել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա խոսքով՝ գործընթացը բնականոն ռիթմով է ընթանում: Նախօրեին դատարանը բավարարել էր Պողոսյանի կալանավորման միջնորդությունը, իրավապահ մարմինները քննարկում են հայկական կողմի արտահանձնման դիմումը: Դավթյանը նշել էր, որ տեղեկություններ այն մասին, որ Պողոսյանը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, չկան:
Իսկապես Միհրան Պողոսյանը Ռուսաստանի քաղաքացի չէ, ու թերևս չի կրկնվելու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ամոթալի պատմությունը, երբ պարզվեց, որ Հայաստանի բանակը ղեկավարած նախկին գեներալը գրպանում ունեցել է ռուսական անձնագիր՝ անպատեհ իրավիճակում մոսկվաներում թաքնվելու, հայրենի արդարադատությունից խուսափելու համար։ Կամ էլ՝ կարող ենք ենթադրել, որ Միհրան Պողոսյանի քրեական գործը չունի այն «կալիբրը», որի համար Մոսկվան նրա համար ռուսական քաղաքացիություն մոգոնի։
Սակայն երեկ երեկոյան հայտնի դարձավ մի իրադարձության մասին, որը կարող է գլխիվայր շուռ տալ այն գործընթացը, որը Հայաստանի գլխավոր դատախազը շտապել է որակել բնականոն։ Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Կարելիայի Հանրապետությունում ձերբակալված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հիմքեր ունի Ռուսաստանում քաղաքական ապաստան խնդրելու համար՝ «Ռունա» գործակալությանը հայտնել է Պողոսյանի պաշտպան, Կարելիայի Փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին: «Միջնորդությունն արդեն պաշտոնապես ներկայացվել է: Քաղաքական ապաստան տրամադրելու որոշումը կայացնում է ՌԴ նախագահին կից գործող հանձնաժողովը: Իմ կարծիքով՝ դրա համար կան հիմնավորումներ: Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական շարժառիթներով»,- ասել է փաստաբանը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր