00:00:00

Քաղաքացու օրը Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու

15:58, 25 ապրիլ 2019

Քաղաքացու օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ին, ժամը 23:30-ից մինչև ապրիլի 27-ին, ժամը 24:00-ն երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ: Արգելվելու է երթևեկությունը Թումանյան-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Զաքիյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա: Միաժամանակ՝ ապրիլի 26-ին, ժամը 21:00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Մաշտոցի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկ: https://www.youtube.com/watch?v=ulTqUYBpyZg

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր