Հիշեցնենք, որ խորհրդարանում ցեմենտի ներկրման տուրքը 22 հազար դրամ դարձնելու վերաբերյալ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանն իր ելույթում հայտարարել էր, որ «Արարատ ցեմենտ» գործարանը ձեռք է բերվել 200 հազար դոլարով: Արձագանքելով պատգամավորին՝ Գագիկ Ծառուկյանն էլ ասել էր, որ եթե դա համապատասխանում է իրականությանը և պատգամավորը կարող է դա ապացուցել, ապա ինքը պատրաստ է նվիրել ցեմենտի գործարանը վերջինիս:
Իսկ Հայկ Գևորգյանը շարունակում է պնդել, որ 2002 թվականին «Արարատ ցեմենտի» գործարանը վաճառվել է 200 հազար դրամով։