00:00:00

Նոր որոշում. նվազագույն կենսաթոշակն ավելանալու հիմքով նպաստառուները նպաստից չեն զրկվի

15:47, 25 ապրիլ 2019

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որի արդյունքում 2019-ի հունվարից կենսաթոշակի նվազագույն չափը 25 500 դրամ սահմանելը չի անդրադառնա ընտանիքների` ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքի վրա: Բանն այն է, որ նպաստ ստանալու համար հիմք է ընդունվում նաեւ տվյալ ընտանիքի եկամուտը, եւ երբ նվազագույն կենսաթոշակը բարձրանում է, փոփոխվում է նաև ընտանիքի անապահովության գնահատման միավորը, որն էլ իր հերթին կարող է առաջացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա նշանակվող նպաստների իրավունքի փոփոխություն, այսինքն ընտանիքը կարող է զրկվել նպաստից: Քանի որ վերջերս ԱԺ-ն ընդունեց օրենք, ըստ որի  կենսաթոշակի նվազագույն չափը սահմանվել է 25500 դրամ։ Արդյունքում` առկա է ռիսկ, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքից կզրկվեն ընտանիքներ։ Հետեւաբար, այս նախագծով առաջարկվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի չափը նույնպես 2019 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի առնել 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով: Նախագիծն ընդունվելու դեպքում` 2019 թվականի հունվար ամսից կենսաթոշակի նվազագույն չափ սահմանելը չի անդրադառնա ընտանիքների` ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր