00:00:00

Կատարվեց լյարդի առաջին փոխպատվաստումը Հայաստանում

15:40, 25 ապրիլ 2019

Երեկ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից. լյարդի մի բիլթը աղջկանից փոխպատվաստվել է մորը՝ շանս տալով փրկել վերջինիս կյանքը։ Հայկական բժշկագիտության մեջ այս կարևորագույն միջամտությունը հնարավոր է դարձել առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում։ Փոխպատվաստումը կատարվել է ամբողջությամբ անվճար Աստղիկ բժշկական կենտրոնում (արտերկրում նման վիրահատության գինը տատանվում է 100.000$ շրջանակներում):
Առողջապահության նախարարությունը կարևորելով փոխպատվաստումային բժշկության զարգացումը այս տարվա հունվարից սկսել էր համագործակցությունը Բելառուսի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Նախատեսում ենք նաև 2020թ. բյուջեում ավելացնել փոխպատվաստումների համար հատկացվող միջոցները, որպեսզի կարողանանք ավելի շատ միջամտություններ կատարել՝ փրկելով ավելի շատ կյանքեր։ Առողջություն և արագ ապաքինում եմ մաղթում թե՛ դոնորին, թե՛ ռեցիպիենտին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր