00:00:00

Սյունիքում Mercedes-ի վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ փախել. հետիոտնը տեղում մահացել է

14:34, 25 ապրիլ 2019 Պատահարներ

Սյունիքի մարզում, ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21։15-ի սահմաններում Աղաջաձոր գյուղի բնակիչ՝ 29-ամյա Սամվել Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 97 ՕQ 997 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Կապան ավտոճանապարհի 296 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ 53-ամյա Վարդանիկ Հ.-ին։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Սամվել Ա.-ն առաջ ընթանալով՝ բախվել է մեկ այլ՝ Toyota մակնիշի 10 AQ 099 համարանիշի ավտոմեքենայի, որն էլ, իր հերթին, բախվել է կայանված վիճակում գտնվող Volkswagen մակնիշի 20 ՍՕ 314 համարանիշի ավտոմեքենային։ Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթից հետո Սամվել Ա.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի։ Աղբյուրի տեղեկություններով՝ ժամեր անց վարորդ Սամվել Ա.-ն Կապանի ոստիկանների ու ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերվել եւ տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին: Մահացածն աշխատում էր «Ապավեն» ՍՊԸ-ում, ով ավտոմեքենան կայանել է ու փողոցն անցել է, որպեսզի գնումներ կատարի, այդ ժամանակ տեղի է ունեցել վրաերթը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր