Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 27-ին Հայաստանում նշվելու է նոր տոն՝ ՀՀ քաղաքացու օրը, որի շրջանակներում նախատեսվում են միջոառումներ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում:
Պարզվում է, մարզային միջոցառումների նկարագրություններից յուրաքաչյուրը տվյալ մարզի բարբառով է:
Օրինակ՝ Լոռու մարզինը.
Ապրըլի 27-ին, ռավոդ քշերհանա 10-ից Հայաստանի տարածքովը մին սկսվիլ տեն ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումնին:
Էդ օրը Լոռվա մայրաքաղաք Վանաձորըմ հանրային քննարկումնի կլեն, սպորտային ու մշակութային միջոցառումնի, կինոցուցադրութին, թատերական ներկայացումնի, մնել հանդիպում հմիկվա գիր անողների հետ: Իսկ վերջում տոնական համերգ՝ Միտքդ կեծ արած պըհի:
Սիրով ոտներս կախ ենք քցըմ...
Կամ՝ Շիրակի մարզում.
Ապրիլի 27-ին, առավոտ 10-ից Հայաստանի սաղ տարածքով մեկ ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ բդի էղնին:
Էդ օրը ալամ աշխարհքի կենտրոն Գյումրիում կեղնին հանրային քննարկումներ, օպերային, թատերական ներկայացումներ, արհեստների ու արվեստների փառատոն, ըդորից բացի նաև հանդիպում ժամանակակից գրողների հետ: Դե վերջում էլ տոնական համերգ՝ Միտքդ վա՛ռ պահե, ծո՛:
Սիրով սպասենգը ձեզի...
Արարատի մարզում.
Ապրելի 27-ին՝ առատվա ժամը տասեն սաղ Հայաստանով մեկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիին նվիրված միջոցառումներ տիկի սկսեն:
Էտ օրը մեր մարզի կենտրոն Արտաշատում կըլեն ժողովրդական խոսք ու զրուցներ /գյալաջիներ/, ֆիզկուլտ և կուլտուրական միջոցառումներ, կինո ու թադրոն տիկի ցույս տան, համ էլ հանդիպում ի ըլելու մկավա գրողների խետ, վերջում էլ Միտքյըտ վառ պախի վերնագիրով տոնական համերգ ի ըլելու:
Սիրով սպասես ենք ծեզի …
Ձեր մարզի միջոցառման մասին տեղեկատվությանը՝ ձեր իսկ բարբառով կարող եք ծանոթանալ այստեղ: