00:00:00

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

23:19, 24 ապրիլ 2019

Ապրիլի 24-ին, ժամը 19:32-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սոլակ գյուղի վերջնամասում Mercedes C180 մակնիշի ավտոմեքենան (առանց վարորդ և ուղևոր) ինքնաբերաբար հայտնվել է Հրազդան գետում. տուժածներ չկան: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր