00:00:00

Նոր ձերբակալվածներ ՀԿԳ ավագ քննիչի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով

20:35, 20 մարտ 2018 Իրավական

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ևս երկու անձ է ձերբակալվել  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում: Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Շ. Ն.-ն իր որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու  նպատակով միջնորդ անձի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք է տվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչին: Դրա դիմաց վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է զորակոչիկի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն, ինչի արդյունքում  Շ. Ն.-ի որդին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ զինապարտ Է. Մ.-ն, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, առանձնապես խոշոր չափերով կաշառքի դիմաց նույն քննիչի օգնությամբ ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և տարկետում ստացել: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Շ. Ն.-ն և Է. Մ.-ն ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով: Վերը նշված առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր