00:00:00

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին

02:43, 25 ապրիլ 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարգել է Հայոց ցեղասպանության հիշատակը: 30-ամյա ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի: Շնորհակալություն Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Լիբիա, Լիտվա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Հոլանդիա, Պարագվայ, Լեհաստան, Ռուսաստան, Սլովակիա, Շվեդիա, Շվեյցարիա, Սիրիա, Ուրուգվայ, Վատիկան, Վենեսուելա՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար»,- սոցցանցերում գրել է Հենրիխ Մխիթարյանը՝ տեղադրելով տեսանյութ ու գրառումն ուղեկցելով  #WeNeverForget #NoToDenial հեշթեգով: Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր