00:00:00

Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերակատարության մասին

01:20, 25 ապրիլ 2019

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որը Մոսկվա է ժամանել` մասնակցելու Միջազգային անվտանգության VIII մոսկովյան համաժողովին: Բանակցություններում կողմերն ընդգծել են ԵԱՀԿ դերակատարության աճող կարևորությունը եվրաատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակում լարվածության վերացման գործում: «Կայացել է մտքերի փոխանակում ԵԱՀԿ դերակատարության մասին նաև Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորմանն աջակցելու գործում: Դիտարկվել է կազմակերպության ինստիտուտների ընթացիկ աշխատանքը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր