00:00:00

Էրդողանը նամակ է հղել Արամ Աթեշյանին

00:20, 25 ապրիլ 2019 Հասարակություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նամակ է հղել Պոլսո Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին: Նամակում Էրդողանը հերթական անգամ Օսմանյան Կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերին համարել է «Առաջին համաշխարհային պատերազմի զոհեր»: Նամակում Էրդողանն ընդգծել է, որ «հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան Կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բարդ պայմաններում զոհված հայերի հիշատակին»: Չնայած Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ շարունակվող ճնշումներին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի հայկական համայնքի անվտանգությունն ու երջանկությունը շատ կարևոր են Թուրքիայի համար: Նա ասել է, թե «Թուրքիան շարունակելու է աջակցել հայերին՝ նրանց խնդիրները լուծելու համար»: Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի հայերը՝ որպես իրավահավասար քաղաքացիներ, կարևոր դեր ունեն երկրի սոցիալական, քաղաքական և գործարար կյանքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր