00:00:00

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 31-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է կանաչ գոտում. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

23:24, 24 ապրիլ 2019 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 17 CC 007 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուսր է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ցուցանակին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Եղեգնաձորի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները։ Փաստի առթիվ մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր