00:00:00

Հայ ժողովուրդը ո՛չ միայն տակավին կենդանի է, այլեւ շարունակում է կառչած մնալ իր արդար դատին. Հարգանքի տուրք Լիբանանում

22:54, 24 ապրիլ 2019

Լիբանանում հայ քաղաքական երեք կուսակցությունների երիտասարդական եւ ուսանողական միություններն ապրիլի 23-ի երեկոյան Սեն Ժոզեֆ եկեղեցում մասնակցել են միջեկեղեցական աղոթքի` Լիբանանի համայնքապետների մասնակցությամբ: Տերունական աղոթքով սկսած ոգեկոչման ձեռնարկին Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սուրբ նահատակների հոգիների համար լիբանանահայ եւ Լիբանանի համայնքապետները կամ նրանց ներկայացուցիչները աղոթք են բարձրացրել առ Աստված` նաեւ շնորհակալություն հայտնելով, որ այդ ցնցող արհավիրքին կողքին ապրելու կամք տվեց մեր մայրերին եւ հայրերին, որոնց գոյատեւելու վճռականության շնորհիվ հարություն առավ հայ ազգը: Հայ քաղաքական երեք կուսակցութիւնների երիտասարդական եւ ուսանողական միությունների անունից հանդես է եկել  Վանա-Բալիկ Չաքմաքճյանը՝ նշելով, որ 2015-ի ապրիլի 24-ին հայոց պատմության մեջ ճակատագրական եւ վճռորոշ թվական է, երբ ամբողջ մի ժողովուրդ քայլեց դեպի նահատակության գողգոթա: Նա հավելեց, որ 104 տարի հետո հայ ժողովուրդը ո՛չ միայն տակավին կենդանի է, այլեւ շարունակում է կառչած մնալ իր արդար դատին` պահանջելով ճշգրիտ լուծում, իրավունքներու վերատիրացում: Նրա խոսքով, հայությունը երբեք չպիտի ընկրկի, մինչեւ որ Թուրքիա ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ հատուցում տա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր