00:00:00

Ջասթին Թրյուդոն հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ

22:42, 24 ապրիլ 2019

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Այս մասին տեղեկացվում է երկրի վարչապետի պաշտոնական կայքում։ «Մենք միանում ենք Կանադայի եւ ողջ աշխարհի  հայ համայնքներին, որպեսզի հարգենք Հայոց ցողասպանության զոհերի հիշատակը։ Այդ իրադարձությունը մարդկության պատմության սեւ էջն է, որը երբեք չպետք է մոռանալ։ Թեեւ այն ժամանակվանից ավելի քան մեկ դար է անցել, նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն զոհվեցին եւ տուժեցին Ցեղասպանության ժամանակ, մեզ հիշեցնում է այն մասին, որ մենք երբեք չպետք է անտարբեր արձագանքենք ատելությանը կամ բռնությանը»,- նշվում է վարչապետի հայտարարությունում։ Հայտարարության համաձայն՝ Կանադան անհամբերությամբ սպասում է ապագային՝ կառուցված խաղաղության եւ փոխադարձ հարգանքի վրա։ «Կանադայի կառավարությունը պատշաճն է մատուցում այդ ողբերգության զոհերին եւ հաստատում իր հավատարմությունը այնպիսի աշխարհի ձգտմանը, որտեղ ոչ ոք, անկախ հավատից կամ էթնիկ պատկանելությունից, չի վախենում խտրականությունից կամ հետապնդումներից»,- ամփոփել է Թրյուդոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր