00:00:00

Հայոց ցեղասպանությունը պետք է երբեք մոռացության չմատնվի. Կանադայի վարչապետի ուղերձը

21:27, 24 ապրիլ 2019 Աշխարհ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետի ուղերձում ասվում է. «Այսօր մենք միանում ենք Կանադայում գտնվող հայ համայնքին և ողջ աշխարհի հայերին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ցեղասպանություն, որը մարդկության պատմության մութ շրջանն է և պետք է երբեք մոռացության չմատնվի: Թեպետ դրանից հետո անցել է ավելի քան մեկ դար, սակայն հիշատակը նրանց, ովքեր անարդարացիորեն կորցրեցին իրենց կյանքն ու տառապեցին, հիշեցնում է մեզ, որ մենք երբեք չպետք է ատելությանն ու բռնությանը պատասխանենք անտարբերությամբ: Այս հանդիսավոր օրը հարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդի ուժին և ոգուն՝ մենք նայում ենք առաջ՝ խաղաղության ու փոխադարձ հարգանքի վրա կառուցված ապագային: Կանադայի կառավարությունը հարգանքի տուրք է մատուցում այս ողբերգության զոհերին և վերահաստատում է իր հանձնառությունը՝ ձգտելու դեպի այն աշխարհ, որտեղ ոչ ոք, անկախ հավատքից և էթնիկ պատկանելությունից, չի վախենա ենթարկվել խտրականության կամ հետապնդումների»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր