00:00:00

Ճիշտ կլիներ, որ վարչապետն իր ուղերձում հիշատակեր ցեղասպանության կազմակերպչին եւ դատապարտեր Թուրքիային. Աշոտյան

18:22, 24 ապրիլ 2019

Ճիշտ կլիներ, որ Հայաստանի վարչապետի այսօրվա, Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական ուղերձում հիշատակվեր նաեւ ցեղասպանության կազմակերպիչը՝ Օսմանյան կայսրությունը։ Այդ մասին Facebook  սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արված ուղերձում: «Ճիշտ կլիներ նաեւ դատապարտել Թուրքիայի՝ առ այսօր շարունակվող ժխտողականությունը եւ այդ կերպ՝ մեղսակից լինելու հանգամանքը»,- գրել է Աշոտյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր