00:00:00

Դատապարտելով ցեղասպանությունը` համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը. ԵԿՄ վարչության ուղերձը

11:50, 24 ապրիլ 2019

ԵԿՄ վարչությունը Ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել: Այն ներկայացնում ենք ստորև. «Հայրենակիցնե′ր: Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս առումով հայ ազգի կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը` անելով հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Եվ պատմական արդարությունը վերականգնելու համար  ավելանում են Եղեռնը ճանաչող և դատապարտող երկրները: Դատապարտելով ցեղասպանությունը` մենք միասնականությամբ և համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը: Հայոց պետականության հզորացումն է երաշխիքը ոչ միայն հետագա հնարավոր արհավիրքները կանխելու, այլև ժամանակի ընթացքում վերականգնելու պատմական արդարությունը: Միասնությամբ ոգեկոչե՛նք ցեղասպանության զոհերի հիշատակն ու համախմբված ուժերով հզորացնենք մեր երկիրը` հետամուտ լինելով պատմական ճշմարտության վերականգմանը և  Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչմանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր