00:00:00

«Պետք է կարողանալ պատասխան տալ անցյալի համար». Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Հայոց ցեղասպանության մասին

15:28, 24 ապրիլ 2019 Ժամանց

Այսօր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է։ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանության զոհ է դարձել ընդհանուր առմամբ 1.500.000 մարդ։ Այսօր մշակույթի մի շարք գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ հիշում են եւ հարգում ողբերգության զոհերի հիշատակը։ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, իր Instagram-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում կարդում է Հովհաննես Շիրազի բանաստեղծությունը։ «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ի հիշատակ XX դարում մարդկանց առաջին բնաջնջման՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ։ Այն իրականացվել է Օսմանյան կայսրությունում։ Հայոց ցեղասպանության զոհերի ընդհանուր թիվը մինչ այժմ վերջնականապես հաստատված չէ։ Առավել հաճախ տվյալներ են հնչում, որ 1915-1918թթ.-ի ընթացքում Օսմանյան կայսրությունում սպանվել է 1-1.5 մլն հայ»,- իր միկրոբլոգում գրել է Ժաննա Լեւինան։ Գարիկ Մարտիրոսյանի կինը հիշեցրել է, որ իր ազգը եւս (հրեաները), ցեղասպանություն է վերապրել, եւ ամբողջ աշխարհը գիտի այդ մասին ու ճանաչում է այդ հրեշավոր փաստը։ «Ես ցանկանում եմ, որ հայոց ցեղասպանության մասին եւս որքան հնարավոր է, շատ մարդ իմանա, որպեսզի համաշխարհային հանրությունը ճանաչի այն։ Պետք է կարողանալ պատասխան տալ անցյալի համար։ Առանց անցյալի սխալները գիտակցելու երբեք հանգիստ ու լուսավոր ապագա չի լինի»,- նշել է Լեւինան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր