00:00:00

Վրաստանում հայ երիտասարդի սպանության հեղինակները դատապարտվել են 15 և 17 տարվա ազատազրկման

03:35, 24 ապրիլ 2019 Իրավական

Թբիլիսիի քաղաքային դատարանը 15 և 17 տարվա ազատազրկման է դատապարտել 22-ամյա Գևորգ Սարգսյանի խմբակային սպանության մեջ մեղադրվողներին: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն՝ պարզվել է, որ երկու մեղադրյալները, որոնք լարված հարաբերություններ ունեին Գևորգ Սարգսյանի հետ, երրորդ մեղադրյալի հետ միասին նախագծել են նրա սպանությունը: Նրանք 2018-ի հուլիսի 12-ին հանդիպել են Սարգսյանի հետ և զրույցի հենց սկզբում, ինչպես և նախապես որոշված էր, հարվածներ են հասցրել նրան: Նշվում է, որ ևս երեք կասկածյալների դատարանը դատապարտել է մեկ տարվա ազատազրկման՝ մեղադրյալներին թաքցնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր