00:00:00

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ջահերով երթ` Երևանում (լուսանկարներ)

02:10, 24 ապրիլ 2019

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երթի մեկնարկին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Ղազարյանը դիմելով հավաքվածներին, ասաց. «Ձեր երթը շարունակվում է, քանի դեռ ցեղասպան Թուրքիան չի առերեսվել իր պատմական ճշմարտության հետ: Ձեր երթը շարունակվելու է, քանի դեռ մարդկության դեմ ծանր հանցագործություն կատարած պետության իրավահաջորդը, այսինքն ներկայիս Թուրքիան և նրա իշխանությունը շարունակում են մերժման և ժխտողական քաղաքականությունը»: Ներկաներն այրեցին Թուրքիայի դրոշը, ինչից հետո վառեցին  ջահերն ու շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ երթի ավարտին ծաղիկներ կխոնարհեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր