00:00:00

Տիգրան Ավինյանը ներկայացրել է ՏՄՊՊՀ նորընտիր նախագահին

01:23, 24 ապրիլ 2019

Ապրիլի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՏՄՊՊՀ նորընտիր նախագահ Գեղամ Գևորգյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ Շնորհավորելով և հաջողություն մաղթելով ՏՄՊՊՀ նորընտիր նախագահին՝ ՀՀ փոխվարչապետն ընդգծել է ազատ մրցակցային տնտեսական դաշտ հաստատելու վերաբերյալ Կառավարության քաղաքական կամքի առկայությունը և շեշտել, որ հանձնաժողովը կարևոր դերակատարություն ունի այս խնդրի լուծման գործում: Նա նշել է, որ Կառավարությունը պատրաստ է սատար կանգնելու անկախ և անաչառ կառույց կայացնելուն ուղղված քայլերին: Իր խոսքում Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար և նշել, որ հանձնաժողովի կողմից առավելագույնն է գործադրվելու, որպեսզի ՀՀ-ում կայանա ազատ մրցակցային շուկան: ՏՄՊՊՀ նախկին նախագահ Արտակ Շաբոյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր