00:00:00

ՊՎԾ աշխատակիցների հետ կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահն ազատ է արձակվել

00:10, 24 ապրիլ 2019 Իրավական

Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների հետ կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Այդ մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ` խափանման միջոցը փոխելու արդյունքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր