00:00:00

Սուր իշեմիկ կաթվածի ծրագրի շրջանակներում անվճար բուժվել է 85 քաղաքացի

18:35, 23 ապրիլ 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուին և «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Միքայել Սքոնն իր աջակցությունն է ունեցել փետրվարից մեկնարկած «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների  թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագրի մշակմանը: Հանդիպմանը քննարկվել են մի շարք՝ մասնավորապես, ծրագրի արդյունավետությունը, ինսուլտի կանխարգելումը, նոր դեղերի ընդգրկման հնարավորությունը, վերապատրաստումները, մասնագետներին կրեդիտներ շնորհելու նպատակահարմարությունը և այլ հարցեր: Սքոնը շեշտել է Հայաստանում ինսուլտի առաջացման ռիսկերը՝ առնանձնացնելով ծխելը, ֆիզիկական թերակտիվությունը, արյան ճնշումը: «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նշել է, որ ծրագրի շահառու պացիենտները գոհ են մնում բուժման ընթացքից և ինսուլտից հետո բավականին արագ են վերականգնում իրենց առողջությունը: «Փետրվարի 1-ից գործող մեր ծրագրի արդյունքներով` մինչ այս պահը անվճար բուժօգնություն է ստացել 85 քաղաքացի, որից 13-ն այս պահին հոսպիտալացված են, 60-ը դուրս են գրվել լիարժեք առողջ և, ցավոք, 12 կյանք չի հաջողվել փրկել: Նախարար Արսեն Թորոսյանը դոցենտ Միքայել Սքոնին շնորհակալություն է հայտնել իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրի ներդրման գործում ունեցած մասնակցության համար և հույս հայտնել, որ ապագայում համագործակցությունն այս ուղղությամբ կլինի շարունակական»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր