00:00:00

Փաշինյանի ուկրաիներենով շնորհավորանքը ուկրաինական հաղորդման մասնակիցները ծափերով են ընդունել

17:13, 23 ապրիլ 2019

Ուկրաինական НАШ.МАКСІ-ТВ-ով հեռարձակվող հաղորդման ժամանակ հայտարարվել է, որ նախագահ ընտրվելու կապակցությամբ Վլադիմիր Զելենսկիին ուկրաիներենով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը ծափերով են ընդունել հաղորդման մասնակիցները: Թվիթերյան իր էջում ՀՀ վարչապետը գրել էր. «Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում»: Հիշեցնենք, որ «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Վլադիմիր Զելենսկին նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ էր տարել՝ հավաքելով ձայների ավելի քան 73%-ը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր