00:00:00

ՅՈՒՆԻՍԵՖ-ն առնվազն 45 երեխայի մահ Է արձանագրել Շրի Լանկայում կատարված ահաբեկչության հետեւանքով

20:23, 23 ապրիլ 2019 Աշխարհ

 Առնվազն 45 երեխա ու դեռահաս Է զոհվել ապրիլի 21-ին Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների հետեւանքով: Այդ մասին ապրիլի 23-ին Ժնեւում հայտնել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլիերակը, որի խոսքը մեջբերել Է «Ֆրանսպրես» գործակալությունը: «Ներկայում ընդհանուր առմամբ մահացել Է 45 երեխա ու դեռահաս…, եւ այդ թիվը կարող Է ավելանալ»,- նշել Է Բուլիերակը, հավելելով, որ բժիշկները շարունակում են պայքարել տուժած մի քանի երեխաների կյանքի համար: Շրի Լանկայում զատկական կիրակի օրը տեղի են ունեցել մի շարք պայթյուններ. առաջին վեցը որոտացել են երկրի երեք տաճարներում եւ երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արեւմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի արվարձանի բնակելի համալիրում: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները կատարել են մահապարտ-ահաբեկիչները: Վերջին տվյալների համաձայն, պայթյունների հետեւանքով զոհվել Է 321 մարդ, տուժել Է ավելի քան 520 հոգի: Ահաբեկչական գործողությունների հետաքննության ընթացքում ձերբակալվել Է 40 մարդ: Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների պատասխանատվությունը, թեեւ խմբավորումը կղզում կատարված գրոհներին իր մեղսակցության ապացույցներ չի ներկայացրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր