00:00:00

Գեղամ Սարմազյանը չի հանդիսանում վարչապետ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան

20:04, 23 ապրիլ 2019

«Շրջանառվող տեղեկությունը ճիշտ չէ: Գեղամ Սարմազյանը չի հանդիսանում վարչապետ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան։ Նա համակարգում վաղուց է աշխատում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ»: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե  վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն: Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Փաշինյանն այցելել էր այդ մաքսակետ, որի ժամանակ կարգադրեց աշխատանքից ազատել դրոշը պատին հենած աշխատակցին: Ավելի ուշ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագողներին տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև մաքսատան պետը, որը բավարարվել է: Այսինքն, հասարակության ուշադրությունն այս պաշտոնի հանդեպ սկսվեց այդ միջադեպից հետո և, բնական էր, որ նոր նշանակումը պետք է դառնար քննարկման առարկա, որը, փաստորեն, այս անգամ ճիշտ չէր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր