00:00:00

«Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է». Արմեն Աշոտյանն անհանգստացած է

19:21, 23 ապրիլ 2019

Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ այս հարցը, բայց ինչպես ցույց է տալիս այս մեկ տարին, լուրջ հարցերը Հայաստանի նոր իշխանություններին չեն հետաքրքրում: Այսօր Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին: Հիշեցնեմ, որ այդ օրերին Բրյուսելում տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի կոնֆերանս, որին մասնակցելու են ԵՄ եւ ԱլԳ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Հայաստանը: Դեռ շաբաթներ առաջ մեր ԱԳՆ-ին հարցեր էի ուղղել, որոնք այդպես էլ անպատասխան մնացին՝ 1. Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետեւում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին: 2. Արդյո՞ք այդ համաձայնագրում Արցախին վերաբերող ձեւակերպումները բավարարում են Հայաստանին եւ համադրելի են ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրված դրույթների հետ: Չեմ ուզում առաջ ընկնել եւ տալ գնահատականներ, բայց Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանի ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպես»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր