00:00:00

Փարիզի փաստաբանների պալատի պատվիրակության հետ քննարկվել են դատական իշխանության և փաստաբանության ոլորտի խնդիրները

18:53, 23 ապրիլ 2019

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 23-ին հանդիպել է Փարիզի փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ պալատի փոխնախագահ Բազիլ Ադերի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Պատվիրակությունը Հայաստանում մասնակցում է «Քրեական պաշտպանության 200 տարին: Հեղափոխություն, իրավական պետություն, հանրային ազատություններ» խորագրով գիտաժողովին: Բազիլ Ադերը ներկայացրել է Փարիզի փաստաբանների պալատի գործունեությունը՝ ընդգծելով ՀՀ փաստաբանների պալատի հետ հաստատված հարաբերությունները: Նա նշել է, որ ամեն տարի Հայաստանից ոլորտի մասնագետներ են մեկնում Ֆրանսիա վերապատրաստման: Նշելով, որ խորհրդարանին է վերապահված իրավական պետություն կերտելու պատասխանատվությունը՝ հյուրը կարծիք է հայտնել, որ օրենքի գերակայությունն է տնտեսական թռիչքի ապահովման շարժիչ ուժը: Այս համատեքստում նա կարևորել է փաստաբանների անկախության ու անվտանգության երաշխիքների ապահովումը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր