00:00:00

Ադրբեջանում դաժանաբար ծեծել են լրագրողուհու

18:27, 23 ապրիլ 2019 Պատահարներ

Ադրբեջանում կին լրագրողը ենթարկվել է հարձակման ռեպորտաժ պատրաստելու ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, միջադեպը տեղի է ունեցել Ափշերոնյան շրջանի ռեստորանում։ 39-ամյա Ժալյա Ալիեւան ասել է, որ լրագրող է եւ եկել է հյուրանոց-ռեստորան բողոք ստանալուց հետո, որպեսզի պարզի հանգամանքները։ Դրանից հետո էլ սկսվել է վեճը։ Իրո՞ք աշխատում է Ժ.Ալիեւան ԶԼՄ-ներում՝ առայժմ հայտնի չէ։ Ծեծված կնոջը շտապօգնության բրիգադը տեղափոխել է Կլինիկական բժշկական կենտրոն, որտեղ նրան ախտորոշել են գանգուղեղային վնասվածք։ Անցած տարվա սեպտեմբերի 23-ին այդ նույն ռեստորան-հյուրանոցում գտնվել է Այսել Օրուջեւայի մարմինը։ Այն ժամանակ ոստիկանության աշխատակիցները թեժ հետքերով գտել են մարդասպանին, որը կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել։ Նա սպանության համար ավելի վաղ արդեն դատվածություն ունեցող Նարիման Ալիեւն էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր