00:00:00

ՔՊ-ականները վստահեցնում են՝ չեն տոնելու Սարգսյանի հրաժարականի օրը

18:09, 23 ապրիլ 2019

Մամուլը գրում է՝ իշխող քաղաքական ուժը Քաղաքացու օրվանից բացի՝ պատրաստվում է այս օրը՝ ապրիլի 23-ն էլ նշել, այսպես ասած, քեֆ-ուրախություն կազմակերպել: Հիշեցնենք՝ անցած տարի ապրիլի 23-ին հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Ըստ մամում շրջանառվող լուրերի՝ ներքին կարգով հանձնարարական է իջեցվել՝ տեղերում ընդմիջման ժամին «ցերեկային փարթիներ» կազմակերպել և մեկ գավաթ շամպայն խմել ՀՀ հպարտ քաղաքացիների հաղթանակի մեկամյակը տոնելու համար: Ըստ նույն աղբյորի՝ այսօր՝ երեկոյան, ՔՊ-ականները մեծ խնջույք են նախատեսում երևանյան հայտնի ռեստորաններից մեկում, իսկ վերջում, հնարավոր է, հրավառություն էլ լինի։ Irakanum.am-ի հարցին՝ մամուլը գրում է՝ ՔՊ-ականներն այսօր տոնելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը, այդ տեղեկությունն իրականությանը համապատասանո՞ւմ է, թե՞ ոչ, «Իմ քայլը» խմբակցության ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ ով է գրում, ինչ է գրում, ես իմ աշխատասենյակում զբաղված եմ իմ աշխատանքով»։ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ նշեց՝ բոլորովին տեղյակ չէ այդ լուրերի մասին։ «Ես նման բանի մասին Ձեզանից տեղեկացա», - ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը։ «Իմ քայլը» խմբակցության ՔՊ-ական պատգամավոր Արամ Խաչատրյանն էլ ասաց՝ այդ մասին տեղյակ չէ, մեր թղթակցից տեղեկացավ, որ նման լուրեր են շրջանառվում։ «Այս մասին որևէ խոսակցություն կամ քննարկում չի եղել», - ասաց պատգաավոր Արամ Խաչատրյանը։ ՔՊ-ական պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, անդրադառնալով մեր վերոնշյալ հարցին, պատասխանեց․ «Ես, լինելով ՔՊ-ի անդամ և «Իմ քայլը» խմակցության պատգամավոր, նման ինֆորմացիա չունեմ, այդ մասին որևէ կերպ տեղեկացված չեմ։ Այսինքն՝ եթե ինչ-որ բան կազմակերպված լինի, չի լինի մասնակի, կլինի ամբողջական, ամբողջականության մեջ ես էլ կմտնեմ, իսկ ես տեղյակ չեմ այդ մասին և չեմ պատկերացնում, թե լրատվականները որտեղից գիտեն նման բան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր