00:00:00

Նազարբաևը խնդրել է Տոկաևի թեկնածությունը պաշտպանել նախագահի ընտրություններում

17:56, 23 ապրիլ 2019 Աշխարհ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ղազախստանցիներին խնդրել է պետության ղեկավարի ընտրություններում պաշտպանել հանրապետության գործող ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաևին Nur Otan կուսակցությունից: Ապրիլի 23-ին Նուր Սուլթանում տեղի է ունենում Nur Otan կուսակցության համագումարը, կուսակցություն, որի նախագահը Նազարբաևն Է: Նա առաջարկել է նախագահի պաշտոնի համար առաջադրել Տոկաևի թեկնածությունը: Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին: «Ես կշռադատված որոշում եմ ընդունել, ուստի հայտարարում եմ՝ վստահ եմ, որ Քասըմ-Ժոմարտ Տոկաևն այն մարդն է, որը լիովին կհետևի բոլոր ղազախստանցիների բարեկամության և հավասար իրավունքների քաղաքականությանը: Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում պաշտպանել նրա թեկնածությունը: Դա անսխալ որոշում կլինի»,- ասել է Նազարբաևը՝ ելույթ ունենալով համագումարում: Ղազախստանը գրեթե 30 տարվա ընթացքում գլխավորած Նազարբաևը երկրի նախագահի լիազորությունները վայր է դրել մարտի 20-ին: Պետության ղեկավար է դարձել Տոկաևը, որը մինչ այդ երկրի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) նախագահն էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր