00:00:00

Գլխումս Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու. Գոհար Աբաջյան

17:34, 23 ապրիլ 2019

Արարատին բռնելուց հետո չէի հասկանում ինչ էր կատարվում: Ինձ էլ էին բռնել: Գլխումս անընդհատ Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու... կամ նստելու... 2 ժամից ինձ բաց թողեցին: Հագուստս և պայուսակս մնացել էին մեքենայի մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներից 100 դրամ խնդրեցի, որ տուն հասնեմ: Մրսում էի: Չգիտեի Արարատը որտեղ է: Գլխումս էլի Արարատի բառերն էին` կամ հաղթելու ենք, կամ` նստելու: Հասկացա, որ այս օրերին պատրաստում էր ինձ: Հայրենիք կինոթատրոնի շրջակայքում մարդիկ շատանում էին: Իմացա, որ Արարատին ու Սասունին այստեղ են բերել: Alenը իր ձեռքը վերցրեց խոսափողը ու գլխավորեց շարժումը: Մարդկանց հոսքը չէր դադարում: Պայմանավորվեցինք մաս մաս քաղաքացիներին տանել Հրապարակ: Hayk-ը, Surenը, ես խումբ խումբ համոզում էինք, որ պետք է գնալ Հրապարակ: Մարդիկ դժվար էին համաձայնվում լքել տարածքը: Չ է՞ որ այդտեղ Սասունն ու Արարատն էին.. միգուցե նաև Նիկոլը: Մի կին բարկացած բղավեց վրաս` դու հասկանու՞մ ես աղջիկ ջան, չեմ գնալու, ստեղ մեր Արարատն ա, իմ պատգամավորը: Հրապարակում Lenaն կարդաց Նիկոլի ուղերձը: Rubenի, Սուրենի, Eduardի ելույթները ասում էին մի բան` այս հեղափոխությունը գլխատել չի լինի: Annaի ելույթը դրեց վերջակետը: Վերադարձա տուն: Դեռ ոչինչի չէի զգում: Բացեցի ֆեյսբուքը և կարդացի Vahanի գրառումը. «Բարի գիշեր Ար..»: Արցունքները գնացին: Հաղթելու ենք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր