00:00:00

Հայկ Մարությանը նեղն է ընկե՞լ

16:25, 23 ապրիլ 2019

Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի հայտարարությանը, թե փաստացի, երբ քաղաքապետը նեղն է ընկնում, դիմում է ավագանու երեք խմբակցություններին, կոչ է անում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով: Նշենք, որ խոսքը վերաբերում է Բուզանդի 3 հասցեում գտնվող մի շարք կազմակերպություններին տրամադրված տարածքների հարցը լուծելուն: «Ես ընդհանրապես նեղը չեմ ընկել եւ կարող էի շարունակել պրոցեսը, բայց քանի որ ավագանին է տրամադրել այդ մարդկանց անվճար այդ տարածքները, ես էլ ասացի՝ եկեք հարցը լուծենք ավագանու դաշտում, որ այնպես չստացվի, որ ավագանին տրամադրել է, ես էլ վերցնում եմ, չնայած այդ իրավունքն ունեմ: Դա իմ բարի կամքն է եղել, որ ասեմ՝ դուք տվել եք, դուք որոշեք՝ շարունակում ենք տալ, թե ոչ: Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու»,-հայտարարեց Մարությանը հավելելով. «Իսկ եթե ավագանին ուզում է իմ կողքին լինել, որ միասին լավ գործեր անենք, ես միշտ պատրաստ եմ եւ ուրախ եմ, իսկ եթե չի ուզում, չեմ կարող ստիպել»: Հիշեցնենք, որ Բուզանդի 3 հասցեում գտնվող մի շարք կազմակերպություններ այդտեղ տարածքներ են զբաղեցնում անվճար, ոմանք ծիծաղելի ցածր վարձավճարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր