00:00:00

Արդյո՞ք Հայաստանը շահեց, թե կորցրեց այս հեղաշրջումից. վստահորեն կասեմ՝ կորցրեց: Եվ խնդիրը, ամենեւին, իմ՝ ՀՀԿ-ական լինելու մեջ չէ

14:22, 23 ապրիլ 2019

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի եւ սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նշել է. «Սուտ խոստումների, կեղծիքի, շանտաժի միջոցով հնարավոր եղավ հասնել օրինական ընտրված վարչապետի հրաժարականին: Հասարակությունը Էյֆորիայի տակ ցնծում էր, ինչպես ցնծում էր ֆրանսիական հասարակությունը Յակոբինյանների իշխանության հաստատելու կամ գերմանական հասարակությունը՝ նացիստական- հիտլերյան իշխանության հաստատման ժամանակ: Կարճ ժամանակ անց թե՛ Ֆրանսիայում եւ թե՛ Գերմանիայում ծափահարողները վերածվեցին ամենամոլի քննադատների: Արդյո՞ք Հայաստանը շահեց, թե կորցրեց այս հեղաշրջումից: Ե՛վ մեկ տարի առաջ եւ՛ այսօր վստահորեն կասեմ՝ կորցրեց: Եվ խնդիրը, ամենեւին, իմ՝ ՀՀԿ-ական լինելու մեջ չէ: • Նիկոլի իշխանությունը բաժանեց հասարակությունը սեւերի եւ սպիտակների: • Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից: • Արցախյան հերոսներին վարկաբեկեց: • Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահին, իմ կարծիքով, ապօրինաբար կալանավորեց: • Արցախյան հարցում հրաժարվեց Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի օրակարգից, իսկ փոխարենը՝ հրապարակ բերեց Դուշանբեի վերելակի անհասկանալի պայմանավորվածությունը: • Քաղաքական ընդդիմախոսներին ԱԱԾ-ով սպառնաց եւ աջ ու ձախ ասֆալտին փռելու կոչեր արեց: • Ազգային ժողովը անօրինական պաշարեց եւ դրանով խախտեց օրենսդիրի անկախության սկզբունքը: • Սուտ խոստումների շարանով խաբեց ժողովրդին: • Տնտեսական հեղափոխություն հայտարարեց, բայց, իրականում, տնտեսությունը ավելի գահավիժեց: • Ներդրումները կտրուկ նվազեցին: • Տեղի ունեցավ համատարած օպտիմալացում-կրճատում: • Գործարաններ փակվեցին: • Համատարած գնաճ տեղի ունեցավ: • Նիկոլի իշխանությունը կոռուպցիայից զերծ չէ: • Պարզ դարձավ, որ Նիկոլը կախարդական փայտիկ չունի: Եվ ի վերջո, լռեց, երբ համասեռամոլության քարոզ իրականացվեց, եւ Ազգային ժողովի բարձր ամբիոնը դարձրեցին տրանսգենդերների քարոզի վայր: Եվ վերջապես, հենց Փաշինյանը, հայտարարելով օտարեկրյա գործակալների առկայության մասին ու որեւէ քայլ չկատարելով, ազդարարեց իր իշխանության քաղաքական անկարողության մասին: Հ.Գ. Նիկոլի Հայաստանում կրկեսի ու տեսարանների պակաս չկա: Հ.Հ.Գ. Պարգեւատրումները վայելեցին տղերքը, հիմա հերթը տատիկ-պապիկների հաշվին 124 միլիոնանոց խրախճանքներինն է: Ահա եւ ձեր նոր Հայաստանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր