00:00:00

Գավառ, Ճամբարակ քաղաքներում և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

14:08, 23 ապրիլ 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ: Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ քաղաքներում և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում: Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր